Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
SocityIDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը Forbes ամսագրին տված հարցազրույցում ներկայացրել է բանկի զարգացման տեսլականը՝ թվային նորարարության, կանաչ ֆինանսավորման և կայուն զարգացման ուղղություններով։
Հարցազրույցում անդրադարձ է կատարվել այն հնարավորություններին, որոնք IDBank-ը դիտարկում է կանաչ ֆինանսավորման ընդլայնման, ESG սկզբունքներն իր ռազմավարության և ֆինանսավորման որոշումների մեջ ավելի խորությամբ ինտեգրելու, ինչպես նաև միջազգային ներդրումների ներգրավման ուղղություններով։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կենսաբազմազանության պահպանման գործում ֆինանսական հատվածի դերին, ինչպես նաև այն հարցին, թե ինչպես կարող են թվային լուծումներն ու նորարարական ֆինանսավորումը նպաստել բնապահպանական նպատակների իրականացմանը։ Այս համատեքստում ներկայացվել են նաև IDBank-ի նախաձեռնություններն ու գործընկերությունները, որոնք հիմք են ստեղծում այդ ուղղությունների հետագա զարգացման համար։
Մհեր Աբրահամյանն անդրադարձել է նաև COP17-ի նշանակությանը՝ ընդգծելով ֆինանսական տեխնոլոգիաների և կայուն զարգացման նպատակների փոխկապակցման կարևորությունը։
Կարդացեք հարցազրույցն ամբողջությամբ՝ Forbes-ի էլեկտրոնային հարթակում։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ