Ամոյանը և Չալյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում
ունահռոմեական ոճի ըմբիշները սկսել են պայքարն աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում:
55 կգ քաշային կարգում Հայաստանի Ռուդիկ Մկրտչյանը մեկնարկային գոտեմարտում պարտություն կրեց` զիջելով Ռուսաստանը ներկայացնող Էմին Նարիմանովիչ Սեֆերշաևին:
72 կգ քաշային Մալխաս Ամոյանը հաջող մենարկեց և անդրանիկ մրցակցին` սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին հաղթեց: Մրցակցի գերազանցե նաև 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, ով պարտության մատնեց Լեհաստանից Իվան Նիլիպյուկին: 87 կգ քաշային Արթուր Շահինյանը պարտվեց մեկնարկում:
Ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունն անցկացվում է դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում: