Չեմ զարմանա, եթե կառավարությունը հայտարարի, որ Բալին կբացվի մինչ Սուրբ Ծնունդը. Հարրի Հվանգ
ՄԱԿ-ի Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տնօրեն Հարրի Հվանգը հայտարարել է, որ հնարավոր է՝ Բալի կղզին Նոր տարուց առաջ իր սահմանները բացի զբոսաշրջիկների առջև: Այս մասին հաղորդել է «The Straits Times»-ը:
Հրատարակության հաղորդած տեղեկատվության համաձայն՝ Հարրի Հվանգի գլխավորությամբ, պատվիրակություն է գնացել կղզի՝ ինքնուրույն գնահատելու, Բալին օտարերկրացիների ընդունելության համար պատրաստելու նպատակով, իշխանությունների կողմից մշակված միջոցառումների իրագործումը:
-Ես շատ ուրախ եմ տեսնել Ինդոնեզիան և Բալին: Կարծում եմ, որ շուտով կամ հաջորդ տարի դուք պատրաստ եք բացվել զբոսաշրջիկների առջև: Չեմ զարմանա, եթե կառավարությունը հայտարարի, որ Բալին կբացվի մինչ Սուրբ Ծնունդ, - հայտարարել է Հվանգը:
Բացի այդ, նա նշել է, որ Բալիի անվտանգության արձանագրությունները լավագույններից են աշխարհում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը