Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել
Առաջիկայում նոր կառավարություն ձևավորելու համար Վրաստանի կառավարութունը հրաժարական է տվել։ Այս մասին ТАСС-ին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից։ «Նոր խորհրդարանի աշխատանքը սկսելու հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունը հրաժարական է տվել: Այսուհետ վարչապետը և ամբողջ կաբինետը հանդիսանում են ժամանակավոր պաշտոնակատարներ»:
Հիշեցնենք` խորհրդարանական երկփուլ ընտրությունները Վրաստանում անց էին կացվել օգոստոսի 31-ին ու նոյեմբերի 21-ին: