Ինչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ Շարմազանով
Politics2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը »։
Ուղիղ 6 տարի առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին,որը նրա համար «անհասկանալի պատճառներով հայ գործընկերները մերժեցին»։
Ինչու՞ մերժվեց հոկտեմբերի 19-ի աղետալի պատերազմը դադարեցնելու առաջարկը։
Ի դեպ,ըստ Պուտինի՝ իր առաջարկն ընդունելու դեպքում հայկական վերահսկողության տակ պետք է մնար Շուշին,որտեղ կարող էին վերադառնալ ադրբեջանցի փախստականներն,իսկ Ադրբեջանին էին անցնում «աննշան տարածքներ հարավային հատվածում»։
Բազմիցս նշել եմ,որ 2020-ի հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն նշել է ,որ պատերազմը դադարեցնելու առաջարկը վերաբերում է բացառապես
«5 + 2» տարբերակին կամ «Լավրովի պլանի մոդիֆիկացված տարբերակին»։
Այսինքն ՝հոկտեմբերի 19-ի առաջարկով Շուշին ադրբեջանցիներին հանձնելու հարց չի եղել։
Ավելին.ակնհայտ էր,որ հոկտեմբերի 19-ին արդեն իշխանության համար պարզ էր ,որ պատերազմը դեպի պարտություն է գնում ։
Ու այսքանից հետո նրանք մերժել են պատերազմն անհամեմատ ավելի քիչ մարդկային ու տարածքային կորուստներով կանգնեցնելու առաջարկը։
Ո՞րն էր նման որոշման պատճառը։
Սա քաոսայն կառավարման ,թե՞ դավադրության արդյունք էր։
Միշտ չէ ,որ ժամանակը վեր է հանում ողջ ճշմարտությունը։
Հիշեցնեմ,որ 2020-ի հոկտեմբերի 12-ին արտախորհրդական ուժերի հանդիպմանը ՀՀԿ-ի անունից ինքս եմ առաջարկել ,որ դիմի մեր ռազմավարական դաշնակցին,որպեսզի քայլեր ձեռնարկվեն պատերազմը դադարեցնելու համար։