ՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլար
SportՖուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) նախատեսում է առաջիկա չորս տարվա ընթացքում 6,35 միլիարդ դոլար հատկացնել համաշխարհային ֆուտբոլի զարգացմանը։ Associated Press-ի փոխանցմամբ՝ ծրագրի շրջանակներում կազմակերպության անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլար։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն սեպտեմբերի 28-ին առաջարկը ներկայացրել է վեց մայրցամաքային ֆուտբոլային կոնֆեդերացիաների ղեկավարներին։ Ծրագրի վերջնական տարբերակը պատրաստ կլինի դեկտեմբերին, իսկ հաստատման կներկայացվի մարտին։
ՖԻՖԱ-ն ծրագրում է ավելի քան 3,5 միլիարդ դոլար հատկացնել իր պահուստներից, որոնք համալրվել են 48 հավաքականների մասնակցությամբ վերջին աշխարհի առաջնության ֆինանսական հաջողության շնորհիվ։
Միևնույն ժամանակ, Ինֆանտինոն քննադատության կենտրոնում է․ օգոստոսին ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր Շվեյցարիայում նրա դեմ հնարավոր ֆինանսական չարաշահումների վերաբերյալ քրեական գործ նախաձեռնելու նախապատրաստության մասին։ Ինֆանտինոն, որը ՖԻՖԱ-ն ղեկավարում է 2016 թվականից, մտադիր է հաջորդ տարի վերընտրվել։ Նախագահի թեկնածուները պետք է պաշտոնապես առաջադրվեն մինչև նոյեմբերի 18-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ