Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներում
PoliticsԱրտյոմ Պետրոսյանը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է և 2022 թվականից՝ գլխավոր տնօրենի տեղակալ։ Նախագահում է խորհրդի Կայուն զարգացման, ԲՍԿ և ռիսկերի հանձնաժողովը։
Ունի ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության, կորպորատիվ կառավարման և իրավական հարցերի ոլորտներում։
2026 թվականին ավարտել է Cambridge Judge Business School-ի և Harvard Business School-ի գործադիր կրթության ծրագրերը՝ տնօրենների խորհրդի արդյունավետ գործունեության և կորպորատիվ կառավարման ուղղություններով։ Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում ստացել է Executive MBA աստիճան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Ստրասբուրգի համալսարանում ուսումնասիրել է միջազգային մասնավոր իրավունք։