Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Շվեյցարիա, Սինգապուր, Հայաստան․ Ֆիլիպ Մորրիսի 3-րդ գիտահետազոտական կենտրոնն արդեն մեր երկրում է

Արամ Աբրահամյանի հետ զրույցում Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան պատմեց Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի կողմից հիմնված գիտահետազոտական կենտրոնի մասին, որը, ինչպես պարզեցինք, գտնվում է Պոլիտեխնիկական համալսարանի մասնաշենքերից մեկում, խոսեց կենտրոնի նախագծերի մասին, համագործակցության ՀՀ գիտահետազոտական կենտրոնների ու ինստիտուտների հետ, բացեց «գիտական էկոհամակարգի նախագծերի» փակագծերը՝ պատմելով մագիստրոսներին, ասպիրանտներին ու գիտական խմբերին տրամադրվող ֆինանսական ու մասնագիտական աջակցության մասին։ Ի վերջո, ինչու՞ է Ֆիլիպ Մորրիսի նման կորպորացիան առհասարակ ներդրումներ անում գիտության ու տեխնոլոգիաների մեջ, ինչո՞վ է միջազգային այս ընկերությանը գրավել Հայաստանը, ի՞նչ հեռանկարներ ունեն Հայաստանում։ Բոլոր այս հարցերի պատասխանները՝ ստորև բերված հոլովակում ու նյութում։

Առաջին հարցն ինքնին է առաջ գալիս․ Ֆիլիպ Մորրիսը հայտնի է որպես ծխախոտ արտադրող ընկերություն։ Ի՞նչը մղեց ընկերությանը ներդրումներ անել գիտահետազոտական բնագավառում։

Գիտե՞ք, Արամ, մի 10 տարի առաջ ես էլ ինձ նման հարց կտայի, բայց արդեն հիմա, երբ 20 տարվա աշխատանքային փորձ ունեմ այս ընկերությունում, ու կարող եմ ներսից հետևել, թե ինչպես է ծխախոտային ընկերությունը վերածվում տեխնոլոգիականի, անգամ ես զգում եմ կախարդանքի տարրեր։ Այնուամենայնիվ, դա փաստ է․ ընկերությունը վերափոխվում է։ Որպես ապագա մենք ընտրել ենք վերափոխումը գիտության ու տեխնոլոգիաների ուղղությամբ։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ որպես մարդ, ով գտնվում է այստեղ՝ Հայաստանում, որտեղ մեր բիզնեսը զարգանում է գիտության ու տեխնոլոգիաների հետ ձեռք ձեռքի տված, շնորհիվ հետազոտությունների ու մշակումների մեր հայկական կենտրոնի։

Եկեք Հայաստանի մասին խոսենք։ Ի՞նչն է գրավել Ֆիլիպ Մորրիսին հենց Հայաստանում, ինչի արդյունքում որոշում է կայացվել այստեղ բացել ընկերության հետազոտական կենտրոնը, որը փաստացի երրորդն է աշխարհում։ Որքան գիտեմ՝ մյուս երկուսը գտնվում են Շվեյցարիայում և Սինգապուրում, այսինքն՝ մենք լավ ընկերախմբում ենք։

Հրաշալի, ես կասեի՝ յուրահատուկ ընկերախմբում։ Ֆիլիպ Մորրիսը գործում է բոլոր շուկաներում՝ ունենալով մեկ ընդհանուր սկզբունք․ դա միայն շահույթ ստանալը չէ։ Ֆիլիպ Մորրիսը բոլոր շուկաներում ձգտում է կառուցել թափանցիկ երկխոսություն բիզնեսի և պետության միջև, բիզնեսի և հասարակության միջև՝ հիմնվելով ընդհանուր արժեքներ ստեղծելու սկզբունքի վրա։ Եվ որոշ ժամանակ առաջ, երբ մեր ընկերությունը սկսեց վերափոխվել, մենք հնարավորություն ստացանք ներդրումներ անել այն շուկաներում, որտեղ աշխատում ենք ՝ հենց գիտություն ու տեխնոլոգիաներ զարգացնելու միջոցով։ Պետք է նշեմ, որ գիտությամբ Ֆիլիպ Մորրիսը զբաղվում է ամենալուրջ մակարդակի վրա։ Շվեյցարիայում գտնվող մեր առաջին հետազոտական կենտրոնում աշխատում են շուրջ 430 գիտնական աշխարհի 40 երկրներից։ Մեր համաշխարհային գիտական ցանցը ներառում է 30 երկրի գիտնականների համայնք։ Առանց ծուխ տեխնոլոգիաների համար մենք առ այժմ ստացել ենք մոտ 6000 արտոնագիր։ Գիտահետազոտական կենտրոնի վերաբերյալ խոսակցությունները սկսեցին ծավալվել դեռ մի քանի տարի առաջ։ Ասեմ, որ Հայաստանում եմ արդեն 4 տարի, և այս ընթացքում պատիվ եմ ունեցել շփվել հայ գիտության հսկաների հետ։ Ամենայն վստահությամբ կարող ենք ասել, որ Հայաստանը մեծ ներուժ ունի տարածաշրջանում յուրատեսակ տեխնոլոգիական, մաթեմատիկական, ինովացիոն կենտրոն դառնալու։ Փաստորեն, ամեն ինչ համընկավ․ Հայաստանը ուժեղ հարթակ է, մեզ մոտ էլ կար համագործակցելու ցանկություն։

Նշեմ ևս մի քանի հետաքրքիր փաստ։ Մոտ երեք տարի առաջ Հայաստանի կառավարությունը մեզ դիմեց նմանատիպ մի նախագիծ քննարկելու նպատակով։ Սկսեց երկխոսություն, ու Ֆիլիպ Մորրիսը նկատեց, որ Հայաստանում արդեն իսկ բարեհաջող գործում է մի քանի գիտահետազոտական կենտրոն՝ National Instruments, Synopsys և այլն։ Ու մենք, ըստ էության, սովորում էինք տեխնոլոգիական այդ կենտրոններից, ինչպես կարելի է Հայաստանում կառուցել մերը։

Գիտության ո՞ր ոլորտների մասին է խոսքը։ Որքան հասկանում եմ, բարձր տեխնոլոգիաներ, տվյալագիտություն, կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա։ Այսինքն, շատ են ուղղությունները։

Ասեմ այսպես․ մենք աշխատում ենք երկու հիմնական ուղղությամբ․ մեկն այսպես կոչված «in-house» նախագծերն են, որոնցով զբաղվում ենք մեր կենտրոնի ներսում։ Շվեյցարիայի հետ համագործակցելով, այդ նախագծերի շուրջ աշխատում են մեր կենտրոնի գիտնականներն ու ինժեներները, ինչպես նաև Հայաստանում գտնվող բավականին մեծ թվով տեխնոլոգիական սթարթափներ ու հետազոտական ինստիտուտներ։ Մյուս ուղղությունը, որ կրում է բավականին մոդայիկ «գիտական էկոհամակարգի զարգացում» անվանումը, վերաբերվում է գիտության ու կրթության ոլորտի ներդրումներին։ Պարզ խոսելու համար բերեմ օրինակ․ մենք աջակցում ենք այն ուսանողներին, ովքեր ինչ-որ պահի որոշում են զբաղվել գիտությամբ։ Աջակցությունը տրամադրում ենք մագիստրոսական ու ասպիրանտական ծրագրերի տեսքով, նաև ֆինանսավորում ենք տարբեր գիտական խմբերի։ Մեր գործունեության մի մասն է նաև գիտաժողովների, կլոր սեղանների ու վարպետաց դասերի աջակցությունն ու կազմակերպումը հենց մեր կողմից։

Մեր երկիրը հիմա ծանր ժամանակներ է ապրում, այդ թվում նաև տնտեսական։ Ի՞նչ կարող է շահել ՀՀ տնտեսությունը Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի բացումով և այն գիտական ու ուսումնական ծրագրերի իրագործմամբ, որոնց մասին դուք խոսում եք։

Եթե հակիրճ, նշեմ միանգամից երեք բառակապակցություն․ մասշտաբավորում, ուլտիպլիկատիվ էֆեկտ ու համաշխարհային փորձ ու ճանաչում։ Եթե անդրադառնանք կետ առ կետ, առաջինը պետք է նշել Հայաստանի գիտական ներուժի ամրապնդումը։ Պատկերացրեք․ արդեն հիմա Հայաստանի գիտնականները հնարավորություն ունեն 30 երկրներում կառուցած մեր համաշխարհային ցանցի հետ շփվելու ու փորձի փոխանակում իրականացնելու։ Նրանց ուղղակիորեն հասանելի է նաև Շվեյցարիայի Նևշատել քաղաքում գտնվող մեր կենտրոնի ներուժը, որտեղ աշխատող գիտնականների մասին արդեն խոսեցինք։ Երկրորդ հետաքրքիր պահը հզոր ազդակն է հայկական տեխնոլոգիական սթարթափներին ու հետազոտական ինստիտուտներին։ Պարզ լեզվով ասած՝ եթե բիզնեսն ու վերազգային ընկերությունը գիտական նախագծերի պատվեր են իջեցնում տեղական ինստիտուտներին, ապա բնական է, որ ընկերությունն աջակցում է այդ թվում նաև ենթակառուցվածքների ու սարքավորումների մեջ ներդրումներ անելով։ Սկսում է այսպիսի մի շրջապտույտ․ երբ վերը նշված սարքավորումները մնում են երիտասարդ ընկերությունների կամ հետազոտական ինստիտուտների մոտ, նրանք կարողանում են ձեռք բերած գիտելիքների հիման վրա օգտագործել այդ ենթակառուցվածքներն արդեն երկրի համար գիտական արտադրանք ստեղծելու համար։

Վերջապես, տնտեսապես շահեկան է աշխատատեղերի ստեղծումը։ Նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ներդրումները կանխում են «ուղեղների արտահոսքը» արտասահման։ Գիտության մեջ ներդրումները թույլ են տալիս բավականին հարմարավետ միջավայր ստեղծել գիտնականների համար, որպեսզի վերջիններս կարողանան զբաղվել գիտությամբ ու վարձատրվեն այնպես, ինչպես արժանի են։ Խոսելով ուսումնական ծրագրերի մասին, պետք է նշել, որ ուսանողների ու երիտասարդ գիտնականների մի մեծ համայնք հիմա ուղիղ մեսիջ է ստանում, որ գիտությամբ զբաղվելը հեռանկարային է։

Իսկ ինչու՞ որոշեցիք կենտրոնը բացել Երևանի Ճարտարագիտական համալսարանում։

Գիտե՞ք՝ դա մի տեսակ օրգանապես ստացվեց։ Որոշումը կայացվեց մի քանի տարի առաջ։ Համագործակցության վերաբերյալ բանակցությունների ժամանակ Պոլիտեխնիկն ինքը մեզ առաջարկեց իր 13-րդ մասնաշենքը, որը այդ ժամանակ գործնականում չէր շահագործվում։ Պետք էր շինությունը հիմնովին վերակառուցել, և մենք դա արեցինք։ Մնացին միայն հրաշալի տուֆից պատրաստված պատերը, իսկ մնացածը՝ այդ թվում երրորդ հարկն ամբողջովին, մենք ավարտին հասցրինք հայ դիզայներների ու շինարարների օգնությամբ։ Այդ ժամանակ Պոլիտեխիկում արդեն գործում էին մի շարք հետազոտական կենտրոններ ու լաբորատորիաներ․ National Instruments, Synopsys, Microsoft Innovation Center, որքան հիշում եմ՝ դռները բացեց նաև Schnider—ը։ Այսինքն, մեզ համար դա օրգանական որոշում էր՝ լինել նման ընկերությունների շարքում, նրանց կողքին։

Ինչպիսի՞ գիտակրթական ծրագրեր կան, որոնցով ներկայումս արդեն զբաղվում եք։ Եվ մի հարց էլ «գիտական էկոհամակարգ» արտահայտության վերաբերյալ․ երբ ես ասում եմ էկոհամակարգ, հասկանում եմ էկոլոգիա։ Կարծում եմ, այս դեպքում խոսքը էկոլոգիայի մասին չէ։

Այո, խոսքը էկոլոգիայի մասին չէ։ Ես արդեն հիշատակեցի, որ մեր մի ուղղությունը «in-house» նախագծերն են, երկրորդ ուղղություն՝ ներդրումներն ու աջակցությունը ուսանողներին ու երիտասարդ գիտնականներին։ Երբ մենք խոսում ենք էկոհամակարգի մասին, ըստ էության, դա մագիստրոսական ու ասպիրանտական ծրագրերն են, որոնց մենք աջակցում ենք։ Մագիստրոսական ծրագրերից մեկը «Տվյալագիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն է, մյուսը՝ «Համակարգային ինժեներությունը»։ Ամեն տարի մենք ընտրում ենք տասը ասպիրանտի, որոնց ամսական թոշակ է տրամադրվում 364.000 դրամի չափով։ Նպատակը՝ որպեսզի ասպիրանտը լրացուցիչ աշխատանք չփնտրի ու կարողանա կենտրոնանալ գիտության վրա։ Ասպիրանտները նաև հասանելիություն ունեն մեր շվեյցարական կենտրոնին՝ Կուբ-ին։

Պոլիտեխնիկից բացի, ի՞նչ այլ գործընկերներ ունեք մեր գիտական կենտրոնների ու գիտական ինստիտուտների շարքում։

Լավ հարց է․ երբեմն կարելի է մտածել, որ, եթե պոլիտեխնիկում ենք, ապա համագործակցում ենք միայն պոլիտեխնիկի հետ։ Ներկայումս մեր կենտրոնում աշխատում է 19 հայ գիտնական, ովքեր շվեյցարական կենտրոնի հետ համատեղ որոշակի ուղղվածությամբ նախագծերի վրա են կենտրոնացած։ Զուգահեռ նրանք նաև համագործակցում են տեղական ինստիտուտների և հետազոտական կենտրոնների 120 գիտնականների հետ։ Այսպես, նախագծերի իրագործման համար մենք համագործակցում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, Սլավոնական, Ամերիկյան համալսարանների ու մի շարք այլ ինստիտուտների հետ։ Փաստորեն, մենք կառուցել ենք մի շղթա կամ էկոհամակարգ տեղական բոլոր խոշորագույն կենտրոնների հետ միասին։

Պետական համալսարանի հետ կապված, դուք ասացիք, որ աջակցում եք «Տվյալագիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրին։ Ինչու՞ է ընտրվել գիտության հենց այս ուղղությունը, և ինչու՞մ է կայանում ձեր աջակցությունը։

Մարդկությունը ներկայումս «խեղդվում է» թվային տվյալների օվկիանոսում։ Եվ այն մասնագետները, ովքեր այդ օվկիանոսում լողալ գիտեն, հիմա մեծ արժեք ունեն։ Տվյալագետները հենց այն մարդիկ են, ովքեր կարող են ուղղորդել, համակարգել տվյալները, դուրս բերել օրինաչափություններ ու օգուտ քաղել այդ օվկիանոսից։ Հենց այդ պատճառով էլ ընտրվել է տվյալագիտությունը․ այն հիմա մեծ պահանջարկ ունի։ Ըստ վիճակագրության, մասնագետների պահանջարկը տարեկան աճում է մոտ 30 տոկոսով։ Ու հենց այդ պատճառով արդեն երրորդ տարին է, որ աջակցում ենք տվյալագիտության մագիստրոսական ծրագրին։ Փաստացի, ծրագրի շահառու է դարձել 43 ուսանող, ովքեր, ստանալով ֆինանսական աջակցություն, կարողացել են հոգալ իրենց ուսման ծախսերը։

Վերջին հարցը․ ի վերջո, նման կենտրոնի հիմնումը սոցիալական պատասխանատվություն կամ, այլ կերպ ասած, բարեգործությու՞ն է, թե՞ բիզնես նախագիծ։

Կարծում եմ, կենտրոնը ձեր նշած բոլոր ուղղությունների հատման կետում է։ PMI Science հետազոտական կենտրոնի հիմնումը Հայաստանում փայլուն օրինակ է, թե ինչպես ընկերությունը կարող է ստեղծել ընդհանուր արժեք բիզնեսի ու հասարակության միջև, պարզ ասած՝ shared value: Բնական է, որ ընկերությունը պետք է հարկեր վճարի և այդպես իսկ լինի հասարակությանը «օգտակար», կարող է օգտակար լինել բարեգործություն անելով, բայց շատ ավելի լավ է, երբ ընկերությունն իր արժեքը բերում է ներդրումների ու ստացված բիզնես նախագծերի միջոցով։ Ասում են․ ընկերությունները չեն փոխում աշխարհը․ դա անում են մարդիկ։ Եվ մեզ՝ Ֆիլիպ Մորրիս ընկերությանը, որ գտնվում է վերափոխման գործընթացի կիզակետում, պետք են մարդիկ, ովքեր այսօր կարող են նոր ապագա ստեղծել հենց այստեղ՝ Հայաստանում։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ համընկնում է։ Այդ դեպքում ինչու՞ չստեղծել համընդհանուր արժեք ներդրումների միջոցով՝ պարզապես բարեգործություն անելու փոխարեն։ Մեր դեպքում՝ գիտության, կրթության, մարդկային կապիտալի մեջ ներդրումներ կատարելու միջոցով, չէ՞ որ դա է երկրի տնտեսական աճի հիմքը։

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments Network