Թուրքիան կարող է բացել իր սահմանները Հայաստանի առջև. Էրդողան
PressԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, որ իր երկիրը կարող է բացել սահմանները Հայաստանիառջև, եթե Երևանը տարածաշրջանային խաղաղությանն ուղղված քայլեր ձեռնարկի:
Ելույթ ունենալով Բաքվում Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Էրդողանը նշել է, որ իրենք հայ ժողովրդի հետխնդիրներ չունեն:
«Մենք ոչ մի չարակամություն չունենք Հայաստանի ժողովրդի դեմ: Խնդիրը Հայաստանի վարչակազմի հետ է: Իմ երկրումապրում է ավելի քան 100,000 հայ»,-ասել է նա:
Նա բարձր է գնահատել Ռուսաստանի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային բախումները դադարեցնելուգործում:
Էրդողանն անդրադարձավ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես առանձին հանրապետությունճանաչելու բանաձևինյ. «Նույնիսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա չի ընդունում», ապա ավելացրել է, որ Ֆրանսիայինախագահ Էմանուել Մակրոնը «դեռ քաղաքականություն չի սովորել»:
Հայաստանն ու Ադրբեջանը նոյեմբերին ստորագրեցին պատերազմը դադարեցնելու մասին Ռուսաստանի միջնորդությամբհամաձայնագիր, ինչը դիտվում է որպես Ադրբեջանի հաղթանակ և պարտություն Հայաստանի համար: