Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»
SportՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը (2-0), հաղորդում է ArmSport.am-ը։
Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Երկրորդ խաղակեսում՝ 51-րդ րոպեին, տանտերերի կազմում հանդիպման հաշիվը բացեց Խալիլ Ահմադը։ Իսկ 81-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը կրկնապատկեց չարենցավանցիների առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը։
Այս հաղթանակից հետո «Վանը» 9 խաղից հետո վաստակեց 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։ «Գանձասարը» նույնքան հանդիպումից հետո իր ակտիվում ունի 3 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ գտնվելով 11-րդ տեղում։
Հետևեք մեզ՝ այստեղ