Ավելի քան 8000 զանգ և 1000 անհատական այց ենք ընդունել անհետ կորածների ընտանիքնեից.ԿԱՐՄԻՐ ԽԱՉ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն տեղեկացնում է.
«Ղարաբաղյան հակամարտության սրման առաջին իսկ օրվանից մենք ակտիվորեն ներգրավված ենք և աջակցում ենք անհայտ կորածներին և հակամարտության առնչությամբ պահվողներին վերաբերող հարցերի լուծմանը։
Ավելի քան 8000 զանգ և 1000 անհատական այց ենք ընդունել մեր գրասենյակում՝ անհայտ կորածների ընտանիքներից։ Անհայտ կորած քաղաքացիական անձանց, ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված զինծառայողների կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար զանգահարեք մեզ՝ 010 297415/16/17, 098255273 հեռախոսահամարներով։