Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն
PoliticsԵրևանը հիմնադրել է Ուրարտուի (Վանի թագավորության) Արգիշտի Ա արքան` մ.թ.ա. 782 թվականին։
Մեր մայրաքաղաքը Հռոմից 29 տարով հին է և համարվում է աշխարհի հնագույն անընդմեջ բնակեցված քաղաքներից մեկը։
Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը։
Մեր պարտքն է պահպանել նրա պատմությունը, պաշտպանել նրա ինքնությունը և կառուցել այնպիսի ապագա, որին արժանի է մեր հազարամյա ժողովուրդը։
Շնորհավո´ր տոնդ, Էրեբունի-Երևան, դու հավերժական ես
«Համահայկական ճակատ» կուսակցություն