Հութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրել
InternationalՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանին, հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Հարձակման են ենթարկվել նաև Նաջրանի օդանավակայանը և Խամիս Մուշայտում գտնվող ավիաբազան։
Ավելի վաղ այսօր հութիները բալիստիկ հրթիռով հարվածել էին Էր-Ռիադի օդանավակայանին։ Ի պատասխան՝ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Եմենում հութիների ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Հոդեյդա նահանգի օդանավակայանին։
Հետևեք մեզ՝ այստեղ