Ստեփանակերտը կվերականգնվի կես տարվա ընթացքում. Քաղաքապետ Դավիթ Սարգսյան
Արցախի իշխանությունները գտնում են, որ շարունակական ռմբակոծությունների արդյունքում զգալի ավերածություններ ստացած Ստեփանակերտի վերականգնումը կպահանջի ոչ ավելի քան վեց ամիս: Այս մասին «РИА Новости»-ին հաղորդել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
-Այն լիովին վերականգնելու համար առավելագույնը վեց ամիս կպահանջվի: Ինչու՞ վեց. դա կապված է ձմեռային սառը եղանակի և անձրևների հետ, որոնք խանգարում են աշխատել: Վեց ամիս անց ամեն ինչ հիանալի կլինի, նույնիսկ ճանապարհները կասֆալտապատվեն, - նշել է քաղաքապետը, - ինչ վերաբերում է ռմբակոծություններից հետո քաղաքի վերականգնմանը, ապա վերանորոգման աշխատանքները շարունակվում են: Ռուսաստանից և Հայաստանից շինարարական տարբեր խմբեր են եկել՝ անմիջապես օգնելու վերականգնել Ստեփանակերտը, գյուղերն ու թաղամասերը, որպեսզի երբ մեր երեխաները քայլեն ու խաղան քաղաքում, ոչինչ չհիշեցնի անցած իրադարձությունների մասին, - ասել է Սարգսյանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը