Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի
EconoмицсԵթե Հայաստանի իշխանությունները փոխեն Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների կարգավիճակը, ապա Հայաստանը կզրկվի ռուսական գազն արտոնյալ գնով ձեռք բերելու հնարավորությունից։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ-ի՝ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը՝ «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում։
«Մենք ունենք ընդգրկուն պայմանագրային և իրավական հիմք, որն ամրագրում է Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների արտոնյալ՝ դաշնակցային կարգավիճակը։ Եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացիայի» շրջանակում վերանայել այդ կարգավիճակը, ապա դա նրանց իրավունքն է։ Բայց այդ դեպքում անհրաժեշտ կլինի հրաժարվել այն արտոնություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն իր դաշնակիցներին։ Այդպիսի արտոնություններից է նաև գազի գինը»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Հետևեք մեզ՝ այստեղ