ՀՀ քաղաքացիների անձնագրերը և ID քարտերը ևս մեկ տարով կերկարաձգվեն
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերը և ID քարտերը, որոնց ժամկետը լրանում է 2021 թվականին, վավեր կլինեն մինչև 2022 թվականը: Հինգշաբթի օրը ՀՀ խորհրդարանն ընդունել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի համապատասխան փոփոխությունների նախագիծը: Օրինագիծն ընդունվել է միաձայն:
Ավելի վաղ ՀՀ քաղաքացիների կենսաչափական անձնագրերը և ID քարտերը տպագրում էր լեհական PWPW (Polska Wytwornia Papierów Wartośćiowych) ընկերությունը: 2017 թվականին ՀՀ ոստիկանության հետ նրա պայմանագիրը լրացել է: Նոր պայմանագրի դիմումը, սակայն, կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է:
Փաստաթղթերը կսկսեն տպագրվել 2022 թվականին: Ուստի, քաղաքացիների անձնագրերի և ID քարտերի՝ 2021 թվականի ընթացքում լրացող ժամկետներն ավտոմատ կերպով կերկարաձգվեն մինչև 2022 թվականը: Իշխանություններն ակնկալում են պայմանագիր կնքել նոր մատակարարի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը