Հերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձին
SocitySHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 1-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում՝ Վերին անտառային և Վահագն Դավթյան փողոցների հատվածում «Toyota» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած վթարից, որի ժամանակ «Mercedes»-ը բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling» մակնիշի մեքենային, իսկ վերջինն էլ բախվել էր կայանված «Genesis» մակնիշի ավտոմեքենային։Ինչպես վթարի վայրից հայտնել էր shamshyan.com-ը, «Mercedes»-ի վարորդը չէր ընդունում իր մեղավորությունը։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից, ինչը հերքում է «Mercedes»-ի վարորդի պնդումը և հաստատում այն, որ հենց «Mercedes»-ն է վթարի մեղավորը, որը ձախ շրջադարձ կատարելիս վթարային իրավիճակ է ստեղծում մյուս վարորդների համար, ինչն էլ դառնում է ավտովթարի պատճառ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, որ հոկտեմբերի 1-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Վերին Անտառային և Վահագն Դավթյան փողոցների հատվածում բախվել էին «Toyota» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկն էլ բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինն էլ բախվել էր կայանված «Genesis» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզել են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված հատվածում գրեթե ամեն օր տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, քանի որ կա շրջադարձի նշան և շատ վարորդներ մեկը մեկին չզիջելով ստեղծում են վթարային իրավիճակներ, որոնք երբեմն դառնում են ավտովթարներ։ Այդ հատվածում ավտովթարների թիվը նվազեցնելու նպատակով երևի ամենաճիշտ որոշումը արգելել շրջադարձ կատարելը։
Հետևեք մեզ՝ այստեղ