Արցախում նոր կորոնավիրուսով վարակված 8 հոգուց 5-ն արդեն ապաքինվել են
SocityԱրցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ, նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս 10 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքն արդեն ստացվել է՝ բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ նույնպես վարակը չի հաստատվել: Այս մասին տեղեկացնում է Արցախ/Տեղեկատվական շտաբը։
Շտաբից հիշեցնում են, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից 5-ն արդեն ապաքինվել են: