18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին
SocityԲագրատ Սրբազանի խափանման միջոցի հարցն է քննվելու 18 արդարների գործով գալիք դատական նիստին:
Հիշեցնենք, որ այս պահին տնային կալանքի մեջ են գտնվում միայն Սրբազանն ու ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, իսկ մյուս 16 «ահաբեկիչներն» ազատության մեջ են:
Այս նիստին կրկին «ՔԿ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներ են հարցաքննվելու:
Նախորդ հարցաքննություններին պարզվեց, որ.
Փորձաքննությունների համար օգտագործվում են 80-ականների սովետական գրականություն, կենտրոնը չունի անհրաժեշտ սերտիֆիկացված նմուշներ, որպեսզի պարզի առգրավված վառոդի մակնիշը,
- Փորձագետներից մեկը մասնագիտությամբ քիմիայի և կենսաբանության ուսուցիչ է, մյուսը` պատմաբան,
3. Ռուսերենի համեստ իմացությամբ փորձագետը, որը նույնիսկ իր փոխձաքննության մեջ օգտագործված գրականության վերնագիրն է դժվարությամբ կարդում, կարողացել է 2004թ-ից հետո արտադրվող Browning տեսակի զենքի փորձաքննությունն անել սովետական գրականության հիման վրա:
Սպասենք այլ հետաքրքիր զարգացումների:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):