ԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինը
InternationalԱրաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները դուրս են բերել «Hercules Star» նավի միջադեպի հետևանքով անհետ կորած ռուս նավաստու մարմինը. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Գլխավոր հյուպատոսությունից։
Մարմինը կփոխանցվի Ռուսաստան տեղափոխելու համար։
Երեկ հայտնի էր դարձել, որ Դուբայի ափերի մոտ վնասված նավի անձնակազմի անդամ ռուս է անհետ կորել։
Սեպտեմբերի 9-ին Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործողությունների կենտրոնը (UKMTO) հաղորդել էր Ռաշիդ նավահանգստից հյուսիս-արևմուտք՝ 24 ծովային մղոն (մոտավորապես 38,6 կմ) հեռավորության վրա տեղի ունեցած միջադեպի մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ