Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank

«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»

Press

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մտել ենք մի փուլ, որում հայ հասարակության համար պետք է ակներև դառնա, որ պաշտոնական Երևանի և պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումները գրեթե որևիցե հարցի վերաբերյալ չեն համընկնում։ Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումները դրա արձանագրումն են։ Հանդիպումից հետո թե՛ Ռուսաստանից, թե՛ Հայաստանից հրապարակային հայտարարությունները, գնահատականները ևս վկայում են, որ կողմերը չեն պատրաստվում հրաժարվել իրենց մոտեցումից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա ճգնաժամին։ Նշում է՝ ռուսական կողմն ասում է, որ իրենք չեն ուզում ֆինանսավորել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը։ «Հայաստանի իշխանությունները, իհարկե, ասում են, որ գնում են դեպի ԵՄ, բայց նրանք մեզ տանում են դեպի թյուրքական աշխարհ։ Ռուսական կողմը հրաժարվում է դա ֆինանսավորել։ Երկրորդ՝ նա շատ հստակ տարանջատում է դնում հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջև, և այդ իսկ պատճառով ասում է՝ հանրաքվե անցկացրեք, ինչպես ժողովուրդը որոշի, այդպես էլ կանենք։ Մյուս կողմից էլ՝ ունենք պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որը ոչ միայն չի հրաժարվում իր աշխարհաքաղաքական ընտրությունից, այսինքն՝ ԵՄ-ի օրենքն ընդունելու քողի տակ ոչ միայն պարզապես խնդիրներ ստեղծել Ռուսաստանի հետ հարաբերություններում, այլ շարունակում է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, մինչև Հայաստանը չվերածվի Հարավային Կովկասում հերթական հակառուսաստանի։ Մեր և Ռուսաստանի դիրքորոշումները 180 աստիճանով տարբերվում են, և հանդիպումները միայն դրա վկայությունն են։ Անդրադառնանք սպասվելիք հանդիպմանը՝ ելնելով Ռուսաստանից եկող հայտարարություններից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արձանագրումից, որն ասում է՝ երբ օրենքն ընդունել եք, դրանով իսկ արդեն ազդարարել եք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Այս ամենը վկայում է հետևյալի մասին. Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ԵԱՏՄ-ում շատ մեծ հավանականությամբ կարող է սառեցվել։ Եվս մեկ խաբկանք կա։ Իշխանություններն ասում են՝ դա հակասում է ԵԱՏՄ-ի կանոնադրությանը, դա միայն մեր խնդիրը չէ, նաև ԵԱՏՄ-ի կենսունակության հարցն է և այլն։ Ենթադրենք, ԵԱՏՄ-ն չի կայացնում Հայաստանի անդամակցության սառեցման վերաբերյալ որոշում, կամ Նիկոլ Փաշինյանը շուտով Հայաստանում Ղազախստանի նախագահին է ընդունելու, գուցե իրենք փորձեն ինչ-որ ընդհանուր հայտարարի գալ ԵԱՏՄ թուրքական պետությունների հետ, որպեսզի նրանք չսատարեն Ռուսաստանի և Բելառուսի մոտեցումը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ, բայց կա մի կարևոր նրբերանգ՝ մեզ համար ԵԱՏՄ-ն, ինչպես նաև ՀԱՊԿ-ը Ռուսաստանի հետ հարաբերությունների ինստիտուցիոնալ մոդելներից մեկն են։

Եթե նույնիսկ ԵԱՏՄ-ից դուրս չենք գալիս, Ռուսաստանի հետ մեր տնտեսական կապերն այնպիսին են, որ Ռուսաստանը կարող է միանձնյա ռեժիմով, զուտ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, պատժամիջոցներ կիրառել։ Անկախ նրանից, թե Երևանից ինչ գնահատականներ ու հայտարարություններ են հնչում, դրանք բառացիորեն ոչ մի բան չեն փոխում, որովհետև այնտեղ կա քաղաքական որոշում։ Անցնող տարիներին բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել՝ ընդդեմ Ռուսաստանի դեսպանատան, 102-րդ ռազմաբազայի, ռուս սահմանապահների տեղակայման գլխավոր գրասենյակի և այլն։ Այսօր այդ մարդիկ չկան։ Տասնամյակներ շարունակ նրանք ոչ թե ռուսական ներկայության, այլ «ռսի սապոգի» դեմ են պայքարել։

Իրենց բառապաշարով ասած՝ ռուսը հիմա իր «սապոգը» բարձրացրել է ու ասում է՝ կարող եմ գնալ։ Ուզո՞ւմ ես 102-րդ ռազմաբազան հանեմ, լավ, Ռուսաստանի Դաշնության նախագահի մակարդակով հայտարարություն է հնչում։ Գնում եք դեպի ԵՄ, հանրաքվե արե՛ք, գնացե՛ք։ Իդեալական վիճակ չէ՞ ռուսական, այսպես ասած, ազդեցությունը թոթափելու, ռուսի «կեղտոտ սապոգը» Հայաստանից հանելու համար։ Ինչո՞ւ դա չեն անում։ Գուցե որովհետև շատ լավ գիտեն, որ ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմաքաղաքական առումներով այլ երաշխիքներ չկան։ Հասցրել են գործընթացը այս պահին, փորձում էին ևս երկու-երեք տարի ձգել՝ մինչև Ադրբեջանի, Թուրքիայի հետ ինչ-որ թուղթ ստորագրեն, ԵՄ ներկայությունը Հայաստանում էլ ավելի ընդլայնեն, ռազմական բաղադրիչներ ներառեն դրա մեջ, նոր ռուսներին ասեն՝ գնացե՛ք։ Բայց ռուսները խաղի կանոնը փոխում են, ասում են՝ ի՞նչ տարբերություն՝ մեզ հիմա՞ եք հանելու, թե՞ մեկ, երկու կամ երեք տարի հետո։ Եկեք այս հարցը լուծենք»,նկատում է մեր զրուցակիցը։

Բայց մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունների հետ անկեղծ է նաև Եվրոպան, օրինակ՝ նույն վիզաների ազատականացման մասով։ «Իհարկե, անկեղծ է։ Ասում են՝ դեռ վաղ է խոսել 2029 թվականին վիզաների ազատականացման ռեժիմի մասին։ Դա չի նշանակում, որ 2029 թվականին հաստատ չենք ունենա վիզաների ազատականացում, բայց 2026 թվականի աշնան իրողությունների համատեքստում գնահատականն այդպիսին է։ Մյուս կողմից՝ մինչ այս պահն ինչ արել ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում, որոնք ուղիղ շաղկապված են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, մեր հաշվին ենք արել։ Մենք ենք որոշել, որ Ղարաբաղը հանձնում ենք, մենք ենք որոշել, որ թույլ ենք տալիս Հայաստանի տարածքի օկուպացիա և դրանում մեղադրում ենք Ռուսաստանին, մենք ենք որոշել ԵՄ անդամակցության մասին օրենքը ընդունել, որը խնդիր է առաջացնում հայ-ռուսական հարաբերություններում։ Մինչ այս պահը ԵՄ-ն հակառուսական քայլերի համար չի վճարել։ Նարեկ Կարապետյանը վերջերս Ազգային ժողովում հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ ասաց, որ արտահանումը Հայաստանից 20 տոկոսով նվազել է։ Մեր բյուջեն մոտ մեկ միլիարդ դոլար կորցրել է։ ԵՄ-ի մեր հարգարժան գործընկերներից լսե՞լ ենք, որ պատրաստ են այդ մեկ միլիարդը Հայաստանին կոմպենսացնել։ Կողմ են Հայաստանի հակառուսական քաղաքականությանը, բայց չեն ուզում դրա համար վճարել։ Մի կարևոր նրբերանգ էլ կա, որին պետք է ուշադրություն դարձնել։ Շատ է խոսվում այն մասին, որ ԵՄ-ն մաքսային սահմանափակումները հանել է։ Բայց այդտեղ կարևոր նրբերանգ կա։ Նախ՝ դա չի նշանակում, որ Եվրամիությունում արտադրված ապրանքներին առաջնահերթություն չի տրվելու, այնտեղ քվոտային համակարգ կա, ամեն երկիր իրավունք ունի իքս քանակի բանջարեղեն և այլն մատակարարել ընդհանուր շուկաներ։ Պարզ լեզվով ասած՝ եթե հարց կա՝ Գերմանիա պետք է ներմուծվի հայկական, թե իսպանական ծիրան, առաջնահերթությունը տրվելու է իսպանականին, թեպետ իրենք օրենքն ընդունել են։ Երկրորդ՝ կան բուսասանիտարական սահմանափակումներ, որոնք ԵՄ-ն չի հանել։ Չեն ասում ձեր սերտիֆիկատները մեզ մոտ անցնում են։ Այսինքն, թվում է, թե հանել են սահմանափակումները, բայց սահմանափակումներ են կիրառում՝ ելնելով իրենց անվտանգությունից։ Վրաստանը թե՛ նախորդ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, թե՛ նույնիսկ Իվանիշվիլիի իշխանության վարած քաղաքականության շրջանակներում բարեփոխումների առումով շատ ավելի մոտ էր նույնիսկ ոչ թե ԵՄին անդամակցելուն, այլ եվրոպական ստանդարտներ ասվածին։ Վրաստանում տարիներ շարունակ գործում է գինու արտահանման հարցերով հանձնակատար, բայց չկարողացան հասնել նրան, որ վրացական գինին արտահանվի ԵՄ շուկաներ։ Հենց Ռուսաստանում «շլ յուզները» բացեցին, սկսեցին արտահանումը վերականգնել դեպի Ռուսաստան։ Այնպես չէ, որ վրացական կամ հայկական գինիները վատն են, բայց ավանդաբար ստացվել է այնպես, որ մեր սպառման շուկաները նախկին Խորհրդային Միության տարածքներն են, բուսասանիտարական կարգավորումներով դրանց մոտ ենք, զուտ լոգիստիկայի տեսանկյունից ևս այդ ամենին մոտ ենք»։

Բայց միայն տեսարաններ ապահովելով՝ անհնար է «հաց ապահովելը»։ Իսկ այն, որ սոցիալական լրջագույն խնդիրների ենք բախվելու, ակնհայտ է։ «Սպասում եմ՝ երբ են Կենտրոնական բանկի նախագահին իր վերջին հայտարարությունից հետո, որ գազի գնի թանկացումն ապոկալիպտիկ սցենար է, հայտարարելու «ռսի ստրուկ, շպիոն, ԿԳԲ-ի ագենտ», որովհետև քաղաքական հայտարարություններն այլ տրամաբանության մեջ են։ Մյուս կողմից՝ գնաճը կարող է ազդել իմ, ձեր կամ մյուսների կյանքի որակի վրա, բայց Նիկոլ Փաշինյանից մինչև Թագուհի Ղազարյան կամ Վահագն Ալեքսանյանի ֆիթնես մարզիչ՝ իրենց կյանքի որակի վրա դա չի ազդելու, այդ իսկ պատճառով իրենց թվում է, որ այդ խնդիրներն իրենց շրջանցելու են։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն իր մոտեցումը չի փոխելու, տնտեսական խնդիրները խորանալու են։ ԵՄ-ն, ԱՄՆ-ն, առավել ևս՝ Թուրքիան ու Ադրբեջանը տնտեսական առումով Ռուսաստանին չեն կարողանալու փոխարինել։ Դա հանգեցնելու է նրան, որ կյանքի որակը հընթացս վատանալու է, տնտեսական խնդիրները ավելանալու են, և ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի, և գա այնպիսի մի իշխանություն, որը Վրաստանի իշխանությունների օրինակով կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց ոչ ի հաշիվ սեփական երկրի ինքնիշխանության, մյուս կողմից էլ՝ չեն ուզում Ռուսաստանի հետ հարաբերությունները հօգուտ ԵՄ-ի փչացնել ու, այսպես ասած, դառնալ երկրորդ ճակատ։ Ռուսաստանի ռազմավարական առումով պլանավորումն ակնհայտ է, թե ինչ ուղղությամբ է գնալու։ Եթե Նիկոլ Փաշինյանը ռազմավարական առումով ճիշտ գնահատի իրավիճակը, իր համար հանրաքվե անցկացնելը լավագույն ելքերից մեկը կարող է լինել, որովհետև, եթե հանրաքվեի արդյունքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի մասը կողմ լինի նրան, որ տնտեսական առումով չփչացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, տրամաբանորեն դա լեգիտիմ պահանջ է առաջ բերելու Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու, որովհետև այն կուրսը, որն ընտրել է իշխանությունը, հասարակության մեջ կարող է աջակցություն չստանալ։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կարող է առանց ցնցումների ընտրություններով հեռանալ։ Ռազմավարական առումով իր համար սա կարող է ելք լինել։ Ռուսաստանի քաղաքականությունը վերջին շրջանում շատ հետաքրքիր դրսևորում ունի։ Հանրաքվեի հարցը դարձրել են իրենց արտաքին քաղաքական կարևորագույն գործիքներից մեկը։ Ուիթքոֆի և Քուշների՝ Ռուսաստան և Ուկրաինա այցից հետո առաջին հերթին Ուկրաինայում սկսեցին արտահոսքեր ապահովել, թե ինչ քննարկումներ են եղել ամերիկացիների հետ, ինչ առաջարկներ են արել ռուսները։ Եթե հավատանք ուկրաինացի պաշտոնյաների տեղեկատվական արտահոսքերին, ռուսները այնտեղ էլ են պահանջել հանրաքվե։ Այսինքն, խաղաղության պայմանական փաթեթը ոչ միայն լեգիտիմ իշխանությունը պետք է ստորագրի, որը պետք է ձևավորվի ընտրություններից հետո, այլ նաև հանրաքվե պետք է անցկացվի, և ժողովուրդը հաստատի այդ խաղաղության պայմանագիր ասվածը։ Հանրաքվեի հարցն իրենց քաղաքականության մեջ դառնում է կարևորագույն գործիք, որով փորձելու են պաշտպանել նաև իրենց ազգային և պետական շահերը ոչ միայն Հայաստանի հետ հարաբերություններում, այլ նաև այլ երկրներում։ Սա Ռուսաստանի ռազմավարական մոտեցումն է»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

One Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New BranchDigital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship ProgramSoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of UnderstandingIDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representativeRate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic futureUcom Service Center in Artashat Reopens at a New AddressUcom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfersUcom – Main Sponsor of the 21st International Microelectronics OlympiadIDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological DevelopmentIDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum