Մենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ Նեթանյահու
InternationalՄեր քաղաքականությունը հստակ է. մենք կշարունակենք ոչնչացնել ահաբեկչական ենթակառուցվածքները Լիբանանի «անվտանգ գոտում» և կշարունակենք վերացնել Իսրայել պետությանը սպառնացող ցանկացած սպառնալիք։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Ես մեր թշնամիներին ասում եմ. եթե դուք դեռ չեք սովորել ձեր դասը և որոշել եք կրկին հարձակվել մեզ վրա, կստանաք ավելի հզոր պատասխան։
Մենք դեռ անելիքներ ունենք, և Աստծո օգնությամբ մենք այն կավարտենք»,-նշել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ