Խոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա Սողոմոնյան
PoliticsԱնգրագիտության էս վիճակը, որ երկու օր ա փորձագիտականից մինչև կենցաղային մակարդակ քննարկվում ա, շատ կոնկրետ դիագնոզ ունի. մտավորականի թքածական վիճակը էն ամեն արժեքի վրա, որի մասին ինքը ուղղակի խոսում ա։ Խոսում ա, օրինակ, կատեգորիկ իմպերատիվի մասին, ուսանողին բացատրում ա, թե դա ինչ ա, բայց գործնականում ինքը թքած ունի դրա վրա։ Մարդիկ, ովքեր Նիկոլ են քլնգում, բայց Նիկոլի դրածոյի օրը ցերեկով բացահայտ ապօրինի ընտրությունը շնորհավորում են։ Ձեր աշակերտներն ու ուսանողներն էլ ձեզնից են նույնը սովորում, որ բարոյական պետք ա լինել էն ժամանակ, երբ դա քեզ օգուտ ա բերում։ Դրա համար ամեն մեկը մտածում ա որ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի ձեւով կխցկվի, էլ ինչ սովորել, ինչ բան։ Ու հա, հենց էլ Նիկոլը մեղավոր չի էս ամենի համար...