Հունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
InternationalՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել։
Ինչպես հայտնում է Reuters-ը, Հունաստանի ռազմաօդային ուժերի երկտեղանի F-4 Phantom կործանիչը կործանվել է Աթենքի մերձակայքում գտնվող Տանագրայի ռազմաբազայում անցկացվող ավիաշոուի ժամանակ։
Հունաստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ այս պահին իրականացվում է որոնողափրկարարական գործողություն։ Կործանիչի երկու օդաչուների ճակատագիրը դեռևս հայտնի չէ։
Հետևեք մեզ՝ այստեղ