Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել են
International
Վրաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում վառելիքը թանկացել է 2-ից 14 թեթրիով, Այս տեղեկությունը տարածել է BMG պարբերականը, ըստ որի` Վրաստանում վառելիքը թանկանում է աշխարհում նավթի գների աճի ֆոնին։ Gulf-ի ցանցում վառելիքը թանկացել է սեպտեմբերի 3-ին, և դիզելի գինն աճել է 6 թեթրիով։ Connect-ի ցանցում վառելիքի արժեքը վերջին անգամ փոխվել է օգոստոսի 29-ին, և դիզելը թանկացել է 10 թեթրիով։
Պարբերականը գրել է, որ հունիսի սկզբից Վրաստանում գործող ավտոլիցքավորման կայաններում վառելիքն էժանանում էր մինչև հուլիսի սկիզբ, ինչը նշված ժամանակահատվածի համար պայմանավորված էր ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորմամբ և, համապատասխանաբար, միջազգային շուկայում նավթի գնի կայունացմամբ, սակայն հուլիսի երկրորդ կեսին Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին միջազգային բորսաներում նավթը վերստին թանկանում է, և երկրում բրենդային ավտոլիցքավորման կայանները գների փոփոխությունը դեպի աճ սկսվել է հուլիսի սկզբին։
Հետևեք մեզ՝ այստեղ