Ինչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր Ավետիսյան
PoliticsՇատերը հարցնում են, ինչու է Հայաստանը օրենք ընդունել Եվրամիութույն ինտեգրվելու համար։ Սիրելիներս իրականում էդ օրենքը մենք ընդունել ենք, որպեսզի փչանա մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որպեսզի քանդվի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանը կամաց-կամաց դառնա անվտանգությւն չունեցողղ Ռուսաստանի դեմ թշնամական դիրքորոշմամբ պետություն։
Բայց այս ամենը չի արվում որ մենք ինտեգրվենք Եվրոպա։ Դա հետո իր գինը կունենա, որը շատ ավելի թանկ է, որովհետև, որպես կանոն, վճարում ես կյանքերի գնով, Հիմա այս ամեն ինչը, ինչ մենք անում ենք, անում ենք դեռևս նրա համար, որ եվրոպացիները մեզ մարդու տեղ դնեն որ թույլ տան իրենց հետ շփվենք, որ մեզ բարևեն, որ մեզ ընդհանրապես իրենց հետ շփվելու և իրենցով հիանալու հնարավորություն տան։
ժողովուրդ ջան, մենք ինչքան պետք է հանդուրժենք այս նսեմացումը։ մենք էդ ինչքան ենք սիրում Արևմուտքը, որ պատրաստ ենք մեր երեխաների ապագան դնել վտանգի տակ, կործանման վտանգի տակ դնել մեր պետականությունը, որպեսզի եվրոպացիները մեզ ուղղակի ինչ որ բանի տեղ դնեն։
Մհեր Ավետիսյան