Նուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ օգոստոսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի տներից մեկում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Ոստիկաններն ու պարեկները նշված տան բակում՝ մուտքի դիմաց, հայտնաբերել են տղամարդու կախված դի։
Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 31-ամյա Հ․ Ս․-ն է։ Վերջինս, ինքնասպանություն գործելուց առաջ, ընտանիքի անդամների հետ է եղել։ Ընտանիքը մեկնելիս է եղել միջոցառման, սակայն, երբ հայրը նրան հայտնել է, որ իրենք պատրաստվում են մեկնել, և հարցրել է, թե ինչու չի ցանկանում միանալ իրենց, որդին հայտնել է, որ մի քիչ գործեր ունի և երբ հարազատները միջոցառումից վերադարձել են, նրան հայտնաբերել են մահացած։
Հետևեք մեզ՝ այստեղ