Արաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պարսից ծոցի արաբական երկրների առաջնորդները Վաշինգտոնին ուղղված ուղերձում նշել են, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի կողմից Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները անիրատեսական են և դժվար է հաշտվել դրանց հետ։
«Իսնա» լրատվական գործակալության փոխանցմամբ, «Rai al-Youm» թերթը հաղորդել է, որ արևմտյան դիվանագիտական շրջանակները կարծում են, որ ԱՄԷ-ն, Օմանը և Կատարը՝ ի տարբերություն եվրոպական երկրների, քիչ ոգևորություն են ցուցաբերում ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշումների և հրահանգների նկատմամբ։
Թերթի տվյալներով, որոշ օտարերկրյա կառավարություններ, այդ թվում՝ Կատարը, կարող են չհետևել Վաշինգտոնի սպառնալիքներին՝ դրանք համարելով տարածաշրջանում լարվածության մշտական սրացման ապացույց, որը կխոչընդոտի լարվածության թուլացման ցանկացած սցենարի։
Հետևեք մեզ՝ այստեղ