Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս լրատվամիջոցներով տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հետ կանչել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին: Մեր աղբյուրները պնդում են, որ ներկայում կան դեսպանի պաշտոնի մի քանի թեկնածուներ, սակայն ամենահավանական թեկնածուն համարվում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Դե, առնվազն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առավել հակված է նրան «գործուղել» Ռուսաստան:
Բանն այն է, որ Սաֆարյանը, ի թիվս այլ ուղղությունների, փաստացի համակարգում է նաև Եվրասիական տարածաշրջանի (Ռուսաստան, ԱՊՀ այլ երկրներ) ուղղությունը: Ասում են, որ նա նորմալ կապեր ունի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի քաղաքական ու դիվանագիտական դաշտի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ նրա «ուղղություններից» է բազմակողմ դիվանագիտությունը. վերջին շրջանում նա է հենց ներկայացրել Հայաստանը «Բազմակողմ ուղիներ. կարգի վերականգնում թուլացող բազմակողմ համակարգում» խորագրով պանելային քննարկմանը և Դուբրովնիկիի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև. բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով պանելային քննարկմանը։
Բացի այդ, մեր տեղեկություններով, Արարատ Միրզոյանը ԱԳ նախարարի տեղակալի նոր թեկնածու ունի, որի անունը, սակայն, մեր աղբյուրը դեռևս չնշեց:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում