Զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆ
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զինվորական ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով 37-ամյա զինծառայող է մահացել։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի, և նախնական տեղեկություններով նա ինքնասպանություն է գործել։
«Նախնական տվյալներով՝ այսօր 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ»,- նշեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հետևեք մեզ՝ այստեղ