Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան
PoliticsԿրթությունը գիտելիքի ճանապարհն է, իսկ գիտելիքը՝ մարդու ներուժի և երկրի ապագայի հիմքը։
Օգոստոսի 17-ին՝ Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա նախօրեին, կայացավ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը։ Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից ընտրված բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները Սամվել Կարապետյանից անձամբ ստացան իրենց հավաստագրերը։
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր ընտրված ուսանողի համար նախատեսվել է մեկ ուսումնական տարվա ուսման վարձի փոխհատուցում։ Ընտրության ընթացքում կարևորվել են ոչ միայն առաջադիմությունը, այլև երիտասարդների նպատակները, կրթության նկատմամբ վերաբերմունքն ու ապագայի տեսլականը։
Սամվել Կարապետյանի խոսքով՝ երիտասարդների կրթությանն ու ձեռքբերումներին ուղղված նման ծրագրերը շարունակական են լինելու։
Հաշվի առնելով ՏԻՄ ընտրություններով պայմանավորված՝ ուժի մեջ մտած սահմանափակումները՝ արդեն իսկ ընտրություններ նշանակված համայնքների ուսանողները չեն մասնակցել միջոցառմանը, և այս փուլում նրանց ուսման վարձի փոխհատուցումը չի տրամադրվի։
Տեսանյութն՝ այստեղ: