Իրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասուր Բարզանին հայտարարել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են իր անձնական գրասենյակը և Քուրդիստանի անվտանգության ու հետախուզության գործակալության ղեկավարի տունը։ Այս մասին Բարզանին հայտնել է X միկրոբլոգում գրառման մեջ։
«Հիմնվելով Քուրդիստանի հակաահաբեկչական ստորաբաժանման կողմից անցկացված հետաքննության վրա՝ իմ անձնական գրասենյակը և Անվտանգության ու հետախուզության գործակալության ղեկավարի տունն այսօր ավելի վաղ ենթարկվել են իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումների», – գրել է նա։
Բարզանին դատապարտել է հարձակումները՝ դրանք անվանելով «անխոհեմ և անընդունելի»։
«Սա վտանգավոր սրացում է և Քուրդիստանի տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը սպառնացող ուղղակի սպառնալիք», – հավելել է նա։
Բարզանիի խոսքով՝ հարձակումները չեն խանգարի իշխանություններին կատարել իրենց պարտականությունները և պաշտպանել բնակիչներին։
Վերջին շրջանում Իրաքյան Քուրդիստանը տուժել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ծավալած պատերազմի հետևանքներից։ Փետրվարի վերջին պատերազմի սկսվելուց ի վեր հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են հարվածել քրդական տարածաշրջանին։
Թեհրանը և Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումները բազմիցս մեղադրել են Իրաքի կիսաինքնավար Քուրդիստանի տարածաշրջանին Իրանի քուրդ ընդդիմադիր խմբավորումներին ապաստան տալու համար, որոնց Թեհրանը համարում է անվտանգության սպառնալիք: Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները հերքում են, որ թույլ են տալիս իրենց տարածքն օգտագործել հարևան երկրներին սպառնալու համար:
Հետևեք մեզ՝ այստեղ