Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Բարձր տեխնոլոգիաների կռիվը. Դասեր, որ պիտի քաղենք

Socity

Շատերի համար անակնկալ, մյուսների համար՝ սպասելի։ Սեպտեմբերի 27-ը ոչ մի հայի համար այլեւս սովորական օր չի լինի։

44 օր հայ մարտիկները կենաց-մահու պայքար մղեցին թուրք-ադրբեջանական ագրեսսորների դեմ։ Մասնագետներն էլ այն «կնքեցին» որպես 21-րդ դարի ամենախիտ ու ակտիվ՝ բարձր տեխնոլոգիական պատերազմ։ Որակումները, սակայն առաջարկում եմ թողնենք մի կողմ ու նայենք պատերազմին հենց բարձր տեխնոլոգիաների անկյունից։

Այս պատերազմում ամենամեծ խնդիրներն ունեցանք անօդաչու թռչող սարքերից ։ Դրանք, բացի հարվածային եւ հետախոզական մասից, բավականին լուրջ խուճապ առաջացնելու հատկություն ունեին։ Թշնամու կողմից ԱԹՍ ներն օգտագործվում էին՝ հաշվի առնելով նաեւ վերջին հատկությունը՝ փորձելով խուճապ տարածել։ Այսպիսով, վտանգված էին ոչ միայն առաջնագծում կանգնած զինվորները, այլեւ նրանք, ովքեր ավելի խորքում էին։

Թե մեր տեխնիկան, թե ենթակառուցվածքներն ու կենդանի ուժը մեծ վնասներ կրեցին թշնամու ԱԹՍ-ների ճշգրիտ հարվածներից։ Հակառակորդի հատուկ ուժերի մի մասը հագեցած է եղել անծանոթ տեղանքի 3D մոդելներով, ավելի հեշտ կողմնորոշվելու համար, ցերեկային եւ գիշերային տեսողության համակարգերով, ինչի շնորհիվ մեր՝ տարածքի իմացությունը արդեն առավելություն չէր։

Գիտեինք սրա մասին՝ այո։ Ցավոք, շատ բան չարեցինք, հասկանալու համար թե ինչպես պայքարել սրա դեմ։ Հիմա ժամանակն է հետեւություններ անել

Մեծագույն դասը, որ մենք քաղում ենք այս պատերազմից, այն է, որ շատ ավելի շատ ուշադրություն պետք է դարձնենք բարձր տեխնոլոգիաներին ռազմարդյունաբերության ոլորտում՝ պետական ամենաբարձր մակարդակով եւ դրանց կիրառմանը բանակի կողմից։ Այստեղ կենտրոնացված կառավարումն ունի առանցքային նշանակություն։

Տեխնոլոգիա, որի հետեւում մարդն է կանգնած. Տեխնոլոգիաները մեծ ներուժ ունեն ռազմարդյունաբերության լրջագույն խնդիրները լուծելու գործում։ Ինչպես ցույց տվեց այս պատերազմը, ու կապացուցեն աշխարհում տեղի ունենալիք հերթական պատերազմները՝ այլեւս մարդը մարդու հետ չի կռվում՝ դեմ առ դեմ ։ Հիմա մեքենաները կռվում են մեքենաների դեմ, ռոբոտները՝ ռոբոտների։ Այդ իսկ պատճառով Հայաստանի պես փոքր պետությունը պիտի վերածվի միլիտարիզացված երկրի՝ ամեն անհրաժեշտ ներդրումն անելով այդ ուղղությամբ՝ խաղաղ պայմաններում անվերջ աշխատող, պրպտող, նոր լուծումներ դնող, իսկ պատերազմական իրավիճակում այդ աշխատանքի արդյունքերն ի շահ երկրի օգտագործող։

ԱԹՍ-ներից պաշտպանվելու մի քանի մոտեցում կա

Պասիվ պաշտպանություն, հատկապես տեխնիկայի համար – քողարկում, որսացող ցանցերի տեղադրում, զինտտեխնիկայի վրա որոշակի համակարգերի ներդրում որ կզգուշացնեն ԱԹՍ-ների առկայության մասին եւ թույլ կտան թաքնվել հարվածներից։

Ակտիվ պաշտպանություն – էլեկտրոնային միջոցներով ԱԹՍ-ների ազդանշանների ճնշում, հաճախականությունների խառնում, կուրացում, տարբեր միջոցներով դրոնների ոչնչացում։

Վերջին շրջանում շատ խոսվեց ԱԹՍ ների կարողությունների մասին հետախուզական հարվածային ու այլ համակարգերի ներդրման տեսքով։ Սակայն, բավական չէ ունենալ ԱԹՍ ներ, անհրաժեշտ է, որպեսզի այդ սարքերը կարողանանք ներդնել զորքերի գործողությունների մեջ։ Հստակ իմանալ՝ ինչպես են դրանք կիրառվելու, ինչ ռազմավարական ու մարտավարական խնդիրնեն են լուծելու եւ այլն։

Ռոբոտացված համակարգերի լայն կիրառություն՝ փորձելով հնարավորինս խուսափել մարդկային գործոնից՝ նույնիսկ սովորական զենքերի կիրառման հարցերում։ Ասենք՝ ներդնել թնդանոթների կառավարման ավտոմատացված համակարգ։

Ռազմի դաշտում այս բոլոր լուծումները պիտի լինեն մեր ձեռքի տակ՝ օգտագործելու ըստ անհրաժեշտության, իսկ մինչեւ գործը կհասնի զինված հակամարտությանը՝ պետք է մտածենք ունենալ այնպիսի լուծումներ, որոնք կդառնա կանխատեսող/կանխարգելող, որպեսզի հակառակորդը խուսափի մեզ վրա հարձակվելուց։

Լուծումների մասին.

Այո, պետք են նոր լուծումներ։ Դրանք կան եւ բավականին թանկ են այլ երկրներից գնելու համար, իսկ շատ հաճախ այլ երկրներն այդ լուծումներն ուղղակի չեն վաճառում։ Մեզ մնում է օգտագործել մեր ներուժը եւ այդ նորագույն լուծումները մշակել այստեղ։ Այսպիսով վերադառնում ենք իմ՝ ամենասկզբում նշած կետին՝ լուրջ մոտեցում, պետական աջակցություն, մասնավոր հատվածի լուրջ ներգրավվածությամբ։ Հնարավոր է նաեւ դեպի Հայաստան ներգրավվել ընկերությունների, որոնք ունեն համապատասխան տեխնոլոգիաներ՝ համատեղ արտադրություն կազմակերպելու համար։

Ռազմարդյունաբերության մեջ կա մի կանոն՝ որքան էլ հզոր լինի քո ունեցած զենքը, այն կատարելապես խոցելի է դարձնում հենց քեզ, եթե դու չունես դրա հակա-զենքը։ Մենք նույնպես պիտի մտածենք այս ուղղությամբ՝ «հակա»-ներ մշակելու արդեն իսկ գոյություն ունեցող լուծումների համար։ Սրա հիմքը դրված է, սակայն ընդլայնելու, համախմբելու ու կառուցելու դեռ շատ անելիքներ ունենք։ Մեր մարդկային/գիտական, ֆինանսական ու տեխնոլոգիական ներուժն անհրաժեշտ է ընդլայնել: Այո, ունենք լավ մտավոր ներուժ, որը, սակայն անհրաժեշտ է ճիշտ օգտագործել։ Ճիշտ ներդրումներ անել լավագույն կադրեր պատրաստելու համար, ներդնել կառավարման ու մոնիթորինգի ճիշտ մեխանիզմներ, հետեւել այդ մեխանիզմների կիրարկմանն ու վերջիվերջո, ստանալ լավ արդյունք։

«ՖԱՍԹ» հիմնադրամը, պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվող «1991 Ստորաբաժանում», ծրագիրն այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընդամենը մի մասն է։

Ծրագիրը կապահովի մեթոդոլոգիան ու գործիքակազմը, իսկ կադրերը կգտնեն կիրառական լուծումներ հենց ռազմարդյունաբերության բնագավառում։ Այսպիսով, լավ կրթությունը քաղաքացիական պրակտիկայից քիչ-քիչ կվերածվի իրական ռազմական պրակտիկայի։ Այս ամենն ունի մեկ միտում՝ բարձր տեխնոլոգիաների օգտագործումը ծառայեցնել ի շահ բանակի։ Բացի լուծումներ առաջարկելուց առաջարկել նաեւ կիրառումը, սովորեցնել համապատասխան ստորաբաժանումներին այդ լուծումների կիրառումն ու կիրարկումը։

Պետությունը՝ գլխավոր գործող կառույց.

Այս ամենը հնարավոր է, այս ամենն անհրաժեշտություն է, ուղղակի այլ տարբերակ չկա։ Մենք ունենք գիտական ներուժ, անկոտրում ոգի ու կամք։ Համադրելով, ու վերջին 2 ամսվա իրադարձություններից դասեր քաղելով, պետք է շարժվենք առաջ։ Պետությունը պետք է ամբողջությամբ իր ձեռքը վերցնի նախաձեռնությունն ու լոկոմոտիվի պես առաջնորդի ռազմարդյունաբերության ու տեխնոլոգիաների զարգացումը։ Սակայն նա միայնակ չի կարող այս ամենն անել։ Մասնավոր ներուժի ներգրավվածությունն ու դրա համար լավագույն պայմանները՝ ենթակառուցվածքներ ու ֆինանսավորում ապահովելն այստեղ շատ կարեւոր է։

Կոմպոնենտների պատրաստում։ Եթե մենք պետական մակարդակով խրախուսենք կոմպոնենտների պատրաստումն այստեղ, տեղական արտադրողը շատ ավելի մեծ հնարավորություններ կունենա, քան հիմա։

Իրականում կենտրոնանում ենք ռազմարդյունաբերության զարգացման վրա, սակայն պետք է հաշվի առնել, որ դրա զարգացումն ինքնին խթանելու է տեխնոլոգիական մնացած բոլոր ճյուղերի զարգացմանը։ Սա նշանակում է, որ ռազմական ու քաղաքացիական բարձր տեխնոլոգիաների զարգացումը միասին պիտի գնան առաջ ու, անհրաժեշտության դեպքում, նույնիսկ ոչ ռազմական ուղղվածության տեխնոլոգիական ընկերությունները շատ արագ կփոխակերպվեն ու կդառնան ռազմարդյունաբերական ոլորտի մշակողներ։

Մարդկային ներուժը.

STEM կրթության խթանումը, արհեստական բանականության, ռոբոտաշինության, նանոտեխնոլոգիաների եւ ինժեներական գիտության ոլորտներում լավագույն մասնագետների կրթումն արդեն առանցքային է դառնում։ Գիտության պատշաճ ֆինանսավորումը նոր գիտական կենտրոնների ստեղծումը, եղած կենտրոնների զարգացումը, ու առհասարակ կրթության՝ թե դպրոցական ու թե բարգրագույն, որակի բարելավվումը կապահովեն այս խնդրի լուծումը: Այստեղ նույնպես, ոչինչ չի ստացվի առանց պետության գլխավոր դերակատարմամբ։ Կրիտիկական նշանակություն է ստանում. Բարձր որակավորում ունեցող գիտնականների ու ինժեներների ներգրավվումը, այդ թվում՝ սփյուռքից, որոնք կհիմնեն գիտական կենտրոններ, կղեկավարեն հետազոտություններ ու կսովորացնեն տեղի մասնագետներին։

Նոր չափորոշիչներ, նոր որակի մասնագետներ, նոր կրթական ծրագրեր։ Մոդելավորված գերազանցության կենտրոններ հանրապետությունով մեկ՝ լավագույններին հնարավորություն տալու խորը գիտելիքներ ձեռք բերելու։

Ռազմարդյունաբերական լուծումների մեծ մասը ավելի թեթեւացված ձեւով կարելի է օգտագործել քաղաքացիական կյանքում, իսկ արտադրանքի արտահանման համար անհրաժեշտ է ձեռնարկել լուրջ քայլեր՝ կիրառելով սփյուռքի ներուժը, մարքեթինգի եւ կառավարման գիտելիքների ողջ զինանոցը։

Պատրաստված կադրեր, բարձր տեխնոլոգիական համակարգեր, միասնական պետական մոտեցում եւ մասնավոր սեկտորի հետ սերտ համագործակցություն։ Ահա այն ամենն, ինչ մեզ պետք է։

Արթուր Ալավերդյան

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopened