«Ոսկե ծիրանը» կցուցադրի կինոռեժիսորի «Զինվորը և կովը» ֆիլմը
CultureԵրևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը Անրի Վեռնոյի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հարգանքի տուրք կմատուցի աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսորին:
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ին Կինոյի տան փոքր կինոսրահում կցուցադրվի հեղինակի «Զինվորը և կովը» կատակերգությունը, որի տևողությունը 118 րոպե է: Այն նկարահանվել է 1959 թվականին: Ֆիլմը պատմում է Չարլզ Բալլայի մասին, որին կյանքը սովորեցրել էր չհուսահատվել որևէ իրավիճակում: Թվում է, թե ոչինչ չէր կարող ավելի վատ լինել, քան գերմանական գերությունը: Դրա համար Չարլզը որոշում է ամեն կերպ գնալ տուն: