Ջրամատակարարումը կդադարեցվի
2020 թվականին Վայոց ձորի մարզից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված սուբվենցիայի 30 հայտերից «Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի» կողմից հաստատվել է մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 27 ծրագրային հայտ:
Մարզպետարանը հայտնում է, որ հաստատված հայտերով հիմնականում իրականացվում են ճանապարհների և բակերի ասֆալտապատումներ, խմելու ջրագծերի կառուցման և նորոգման, օրվա կարգավորման ջրամբարների(ՕԿՋ), կրթական(նախադպրոցական հիմնարկներ, մանկական զարգացման կենտրոն) և մշակութային հաստատությունների, համայնքային ենթակառուցվածքների հիմնանորոգումներ, հակակարկտային կայանների կառուցման աշխատանքներ:
Ծրագրերն իրականացվում են մարզի 7 համայնքներում.
Արենիի համայնքում՝ 5,
Գլաձորի համայնքում՝ 3,
Եղեգիսի համայնք՝ 3,
Եղեգնաձորի համայնքում՝ 6,
Զառիթափի համայնքում՝ 3,
Մալիշկայի համայնքում՝ 2,
Ջերմուկի համայնքում՝ 5 ծրագիր:
Հաջորդիվ կներկայացնենք իրականացված և իրականացվելիք աշխատանքների ընթացքը՝ ըստ համայնքների: