Արմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ին
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են 66-ամյա Արմեն Թ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 52-ամյա Տիգրան Գ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Տիգրան Գ․-ին օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ