Իտալիան հունիսի 3-ից ծրագրում է թույլատրել ուղևորությունները
SocityԻտալիայի կառավարությունը մտադիր է հունիսի 3-ից վերացնել շրջանների միջև տեղաշարժի, նաև երկրից մուտքի և ելքի արգելքը՝ ասվում է կառավարության կայքում: Մայիսի 18-ից շրջանների ներսում մարդկանց տեղաշարժի վրա չի գործի որևէ սահմանափակում: Թույլատրվում է ճանապարհորդություն Վատիկանի կամ Սան Մարինոյի և հարակից շրջանների միջև: Կառավարությունը հաստատել է COVID-19 ախտորոշմամբ կարանտինացված անձանց կամ նրանց հետ կապ ունեցող անձանց տեղաշարժի արգելք: