ՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Պետդուման երկրորդ և վերջնական՝ երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որով արգելվում է Ռուսաստանի քաղաքացիության կամ երկրում բնակության իրավունքի տրամադրումը այն միգրանտներին, որոնք Ռուսաստանում կամ արտերկրում կատարել են որևէ հանցագործություն և ունեն չմարված կամ չհանված դատվածություն։
Օրենքով նախատեսվում է նաև, որ եթե նման հանգամանքը բացահայտվի արդեն բնակության թույլտվություն կամ ժամանակավոր կացության իրավունք ստացած անձանց մոտ, այդ փաստաթղթերը կչեղարկվեն։
Միաժամանակ օրենքը սահմանում է բացառություններ․ դատվածության վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու պարտավորությունից ազատվում են՝
- մինչև 14 տարեկան օտարերկրյա քաղաքացիները,
- փախստական ճանաչված կամ Ռուսաստանի Դաշնությունում քաղաքական կամ ժամանակավոր ապաստան ստացած և այդ կարգավիճակից չզրկված անձինք,
- պայմանագրային զինծառայողները Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կամ Ռուսաստանի Դաշնության զինվորական կազմավորումներում,
- պայմանագրային զինծառայողները Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կամ Ռուսաստանի Դաշնության այլ զինվորական կազմավորումներում և ՌԴ ԶՈւ–ի կամ ՌԴ զինվորական կազմավորումների կազմում մարտական գործողություններին մասնակցած անձինք։
Բացի այդ, նախատեսվել է անցումային շրջան․ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում Ուկրաինայի քաղաքացիները, ինչպես նաև Ուկրաինայում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք կազատվեն դատվածության վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։
Հետևեք մեզ՝ այստեղ