«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում՝ հնարավորություն տալով բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնել, իսկ ավարտելուց հետո ծառայել ԱԱԾ-ում։
Համապատասխան օրենսդրական փաթեթով նախատեսվում է փոփոխություններ կատարել զինվորական ծառայությանը, Սահմանապահ զորքերին և ազգային անվտանգության մարմիններին վերաբերող մի շարք օրենքներում։
Ծրագրին մասնակցող քաղաքացիները պայմանագիր կկնքեն ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ավարտելուց հետո ԱԱԾ-ի նշած վայրում ու պայմաններով զինվորական ծառայություն իրականացնելու մասին։
Նրանք սկզբում պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն և Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում կծառայեն որպես շարքային կազմի զինծառայող։ Այնուհետև, պայմանագրի համաձայն, երեք օրվա ընթացքում կտեղափոխվեն ԱԱԾ և կնշանակվեն սպայական պաշտոնի։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ նոր մեխանիզմը պետք է նպաստի ԱԱԾ-ի, մասնավորապես՝ Սահմանապահ զորքերի համալրմանը բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողներով։
Նշվում է, որ Սահմանապահ զորքերը նախատեսում են փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ստանձնել հայ-ադրբեջանական պետական սահմանի ամբողջ հատվածի պահպանությունը, ինչի համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ անձնակազմ։
Հետևեք մեզ՝ այստեղ