«Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը
Politics«Առողջության օր 2026». Օր II
Միջոցառումը երկու օր համախմբեց ոչ միայն կոմբինատի աշխատակիցներին, այլ նաև համայնքի ներկայացուցիչներին՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ սպորտը մարդկանց միավորելու լավագույն հարթակներից է։
Մի քանի մարզաձևերով կազմակերպված մրցումների մեկնարկը տրվել էր նախկին «Փուխրուտ պոչամբար»-ի տարածքում, իսկ այսօր մրցապայքարը շարունակվեց Քաջարանի մարզադաշտում և մարզադպրոցում։
Օրվա տրամաբանական ավարտը տրվեց Քաջարանի մշակույթի պալատում կայացած մրցանակաբաշխությամբ։
Թիմային թեժ և հետաքրքիր պայքարի արդյունքում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
I տեղ – Անվտանգության դեպարտամենտի «Զանգեզուր» թիմ
II տեղ – ԶՊՄԿ միավորված թիմ` «Անհաղթ արջեր»
III տեղ – Պոչամբարային տնտեսության «Խուստուփ» թիմ:
Իսկ ԶՊՄԿ և Քաջարան համայնքի մրցակցության արդյունքները`
I տեղ - Քաջարան համայնքի թիմ
II տեղ - ԶՊՄԿ հավաքական թիմ:
Պատվավոր տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին գավաթներով և դրամական մրցանակներով։ Այս տարի սահմանվել էին նաև գլխավոր տնօրենի անվանական հատուկ մրցանակներ, որոնք շնորհվեցին ակտիվ մասնակիցներին:
«Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը՝ կիսելով հաղթանակի, համախմբվածության և ջերմ մարդկային շփման անմոռանալի պահերը։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և հաղթողներին՝ շնորհակալություն հայտնելով այս երկու օրերի ընթացքում ստեղծված դրական մթնոլորտի, միասնականության և անկեղծ ժպիտների համար։