Էրիկսենը հնարավորություն ուներ արդարացնել մեր սպասելիքները. Կոնտե
SportՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Ես միշտ նշել եմ, որ ինձ համար առաջնայինն «Ինտերն» է: Չեմ պատրաստվում որևէ ֆուտբոլիստի վեր դասել ակումբից:
Էրիկսենը հնարավորություն ուներ արդարացնել մեր սպասելիքները, սակայն նա դեռ չի կարողացել դա անել»,- Կոնտեի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլանյան ակումբը փոխարինող է փնտրում 28-ամյա Էրիկսենին: «Ինտերի» ուշադրության կենտրոնում են հայտնվել «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդը:
Դանիացի ֆուտբոլիստն «Ինտեր» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Տոտենհեմից»: