Ռոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին
SportՊորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է մեկնաբանել արգենտինացի Լիոնել Մեսսիի հետ կապված հարցը՝ աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Ուզբեկստանի նկատմամբ տարած հաղթանակից (5-0) հետո։
Հանդիպումից հետո լրագրողները 41-ամյա Ռոնալդուին հարց են ուղղել երկուշաբթի օրը Ավստրիայի հավաքականի դեմ կայացած խաղում Մեսսիի ձևակերպած դուբլի վերաբերյալ։ Պորտուգալացի աստղը նախընտրել է շրջանցել թեման՝ կարճ կտրուկ պատասխանելով.
«Խնդրում եմ, տվեք հաջորդ հարցը»,-պատասխանել է Ռոնալդուն։
Նշենք, որ Լիոնել Մեսին ընթացիկ աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն է (5 գոլ), ինչպես նաև ռեկորդակիր՝ մունդիալների պատմության մեջ խփած գոլերի քանակով (18 գոլ)։ Կրիշտիանու Ռոնալդուն իր հերթին աշխարհի առաջնություններում դարձել է 10 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ Ուզբեկստանի հետ խաղում Ռոնալդուն դուբլ է ձևակերպել՝ պատմության մեջ դառնալով առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել աշխարհի վեց տարբեր առաջնություններում։