Արթուր Վանեցյանը չի կալանավորվի. պաշտպան
SocityԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի կողմից կայացված որոշմամբ մերժվեց Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Դատարանը հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած, թե Արթուր Վանեցյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին։
Հայրենի դատարանները հետևողականորեն ի ցույց են դնում իրենց վճռականությունը ղեկավարվել միայն օրենքով, չկատարել իշխանության պետվերը, մասնակից չլինել քաղաքական հետապնդումներին»,-նշել է նա։