Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը դարձյալ ԱԱԾ են հրավիրվել
SocityՀերթական անգամ, հանրահավաքից առաջ, Նիկոլ Փաշինյանի ցուցումով, ապօրինի հարուցված քրեական հետապնդումների շրջանակներում Արթուր Վանեցյանին հրավիրել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Ինչպես պարզեցինք պատրվակը հարցաքննությունն է։ Ազատության հրապարակում խնդում են վրադ, դավաճան Նիկոլ»,-հավելել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ է հրավիրվել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, հայտնելով այս տեղեկությունը, նշել էր, որ իշխանությունը նաև փորձում է կյանքի գնով Ծառուկյանին զրկել մանդատից։ ԱԺ-ն այդ նպատակով խորհրդի նիստ է հրավիրել։
«Եվ այս ամենից հետո թշնամու առաջ կքած վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, շարունակելով երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելու գործելաոճը, ընդդիմությանն է լկտիաբար կոչ անում հայտարարել, որ բացառում են որեւէ բռնի գործողություն»,-գրել էր նա: