Ես պետք է Դավիթ Տոնոյանին հարցնեմ, թե ինչու չթռան ՍՈւ-30-ները. Իմքայլական պատգամավոր
SocityԵս նամակ եմ ուղարկելու, որ ՊՆ նախարարը գա հանձնաժողովին մասնակցի ու պատասխանի հարցերին, թե ինչու չթռան ՍՈւ-30-ները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը։
«Ես Տոնոյանին պետք է հարցնեմ, պարոն Տոնոյան, Դուք նկարահանվում էիք, նստում էիք: Ես պարոն Տոնոյանին նաև պետք է հարցնեմ՝ երբ դուք 2016-ի ապրիլի 12-ին հայտարարեցիք, թե ԱԹՍ-ն թանկ է, «Գռանատամյոտով. Կխփենք…», դա նշանակում է, որ ՊՆ առաջին տեղակալը չի տիրապետում այն վտանգներին, որոնք կան օդից:
Ավելի ասեմ՝ 2016 թվականի մեր եզրակացության մեջ նշված է մեր ռազմաօդային ուժերի, ՀՕՊ վիճակը և այլն: Մենք դա կհրապարակենք, կտեսնեք»: