Ձյունը գալուց հետո մեր երեխաները ցրտից են մահանալու. Անհետ կորած զինծառայողի հայրը չկարողացավ զսպել հուզմունքը
SocityԱյս պահին ՊՆ-ի մոտ են հավաքվել անհետ կորած զինծառայողների հարազատները, ովքեր խնդրում են, պահանջում են քայլեր ձեռնարկել իրենց երեխաներին հայտնաբերելու համար. «Լիքը երեխաներ կան, ովքեր տարբեր տեղեր թաքնված են: Այսօր ամեն վայրկյան սպասում են, որ իրենց օգնեն, բայց որևէ բան չի արվում: Այսքան ժամանակ մենք որևէ լրատվամիջոց չենք հրավիրել, ասել ենք, որ սա մեր դարդն է, սակայն սելը տեղից չի շարժվել: Մի օր մի ծնողի չեն ասել, որ գտել են իր երեխային՝ վիրավոր, զոհված, կամ ողջ»,-ասաց ծնողներից մեկը:
Նա նշեց, որ պատաստ են սեփական միջոցներով, ավտոմեքենաներով գնալ դիակների հայտնաբերման աշխատանքներին մասնակցեն. «Մենք հասկանում ենք, որ ռեսուրսները քիչ են: Բայց մենք պատրաստ ենք գնալ դիակ հավաքել, մենակ թե մեկին կարողանամ գտնել: Ամեն օր էսօր-վաղն են անում»:
Մեկ այլ ծնող ասաց, որ ինչ-որ տեղեր թաքնված երեխաներ կան, որոնց պետք է փրկել. «Ինձ իմ երեխան է հետաքրքրում, երկու անգամ ավտոմատ կրակած, գիտեմ, թե ինչ հրաման է եղել, ինչ ձևով են երեխեքին տարել տվյալ տեղը, բայց անուններ չեմ կարող ասել: Կարող ա հույս կա, որ երեխաները կենդանի են: Ձյունը, որ եկավ, երեխեքը սովից են մահանալու, ցրտից են մահանալու, այսպես հնարավոր չէ, անընդհատ խաբում են մեզ»,-հուզված հայտարարեց հայրը: