Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայկական գյուղմթերքի մատակարարումների սահմանափակումները կապված են ոչ թե քաղաքականության, այլ արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայության հետ, հայտարարել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից ամբողջ կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանից տարանցումը դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։
«Մենք ունենք ձեռնարկությունների հետ աշխատանքի բազմամյա պատմություն, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, մատակարարումների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տվյալներ»,- ասել է Դանկվերտը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Հայաստանի խնդիրը նախ և առաջ արտադրության և վերահսկողության կազմակերպման մեջ է։ Մեծ թվով փոքր ֆերմերներ արտադրանք են աճեցնում և մատակարարում արտահանման, սակայն արտադրության և առաքման միջև փաստացի բացակայում է ներքին վերահսկողության և կոոպերացիայի համակարգը։ Նրա խոսքով՝ վերահսկող մարմինները ֆիզիկապես չեն կարող ստուգել արտադրանքի այդպիսի ծավալը։
«Երբ կա կոոպերացիա, արտադրական վերահսկողություն, արտադրողների միավորումների պատասխանատվություն, այդ ժամանակ համակարգն արդյունավետ է գործում։ Հենց դա է այսօր պակասում։ Ուստի սահմանափակումների պատճառները կապված են արտադրանքի որակի և անվտանգության, ոչ թե քաղաքականության հետ»,- ընդգծել է Դանկվերտը։
Հետևեք մեզ՝ այստեղ