Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվել
VideosԻնդոնեզիայի Արևելյան Յավա նահանգում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվել։ Այս մասին ասված է ասիական հանրապետության Հրաբխագիտության և երկրաբանական աղետների հետևանքների մեղմացման կենտրոնի հայտարարության մեջ։
Կառույցի տվյալներով՝ հրաբխային մոխրի սյունը գագաթից բարձրացել է 1000 մետր (ծովի մակարդակից 4676 մետր բարձրություն)։ Ժայթքման հետևանքով արտանետված սպիտակ ու մոխրագույն խիտ ամպերը տարածվել են դեպի հարավ-արևմուտք։ Շիկացած քարերի անձրևի վտանգի պատճառով մասնագետները հորդորում են տեղաբնակներին ու զբոսաշրջիկներին խառնարանից առնվազն 5 կմ հեռավորություն պահպանել։ Բացի այդ, զգուշացվում է լավայի հոսքերի, տաք գազային ամպերի և մոտակա գետերով սելավների հավանականության մասին։
Սեմերուն Ինդոնեզիայի չորրորդ ամենաբարձր հրաբուխն է (3676 մետր ծովի մակարդակից բարձր) և Յավա կղզու ամենաբարձր գագաթը։
Աշխարհի խոշորագույն Ինդոնեզական կղզեխումբը, որը բաղկացած է 18 հազար կղզիներից, գտնվում է այսպես կոչված Խաղաղօվկիանոսյան հրե օղակում, ինչի պատճառով տարածաշրջանը հակված է ուժեղ սեյսմիկ ակտիվության։ Ինդոնեզիայում ընդհանուր առմամբ կա ավելի քան 500 հրաբուխ, որոնցից գործող են մոտ 130-ը։