Քաղաքական գործընթացը վիժեցնելու միակ պատասխանատուն՝ ԱԺ քաղաքական մեծամասնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է. Գոհար Վեզիրյան
SocityԻմ տեղեկություններով «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավորներից շատերը սկսել են դիմումներ գրել, ոմանք մանդատից հրաժարվելու, ոմանք էլ՝ խմբակցությունը լքելու։ Բայց Նիկոլի առանձնատունը պահողներն ու էլի որոշ խմբեր սպառնալիքների են անցել։ Ոմանց զանգում ու դուրս են հրավիրում փողոց «բանակցելու», շատերի դեպքում շանտաժի են դիմում, մի մասին էլ զանգահարում՝ սպառնալիքներ ու հայհոնայքներ են տալիս։ Այս պահին դիմում եմ ՀՀ ոստիկանությանը, ԱԱԾ֊ին, ՀՀ գլխավոր դատախազությանը եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ ապահովելու այս մարդկանց անվտանգությունը եւ իրենց քաղաքական մանդատի ճակատագիրը տնօրինելու իրավունքը։ ԱԺ պատգամավորների նկատմամբ սկսած «վրեժի գործողություն 1»֊ը պետք է կանխել հենց այս պահին։ Քաղաքական գործընթացը վիժեցնելու միակ պատասխանատուն՝ ԱԺ քաղաքական մեծամասնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է։
Գոհար Վեզիրյանի էջից: