Ստեփանակերտում վնասազերծվել է թալանով զբաղվող 4 քաղաքացի (տեսանյութ)
SocityՆոյեմբերի 14-ին Արցախի Հանրապետության իրավապահները քաղաքացիների հետ վնասազերծել են և Ստեփանակերտի ոստիկանություն են բերման ենթարկել 4 հայ երիտասարդի, ովքեր կասկածվում են թալանով զբաղվելու մեջ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ականատեսներն ասել են, որ առաջնագիծ օգնություն տանելու ճանապարհին նկատել են, որ Hyundai Elantra ավտոմեքենան, որի ապակիները կոտրված են, սկսել են հետապնդել մեքենային՝ վստահ լինելով, որ իրենց մեքենաներից մեկն է:
«Մի պահ մեր տեսադաշտից կորավ: Ճիշտ կողմնորոշվեցինք ու դիմեցինք դրսում գտնվող Ստեփանակերտի իրավապահներին: Վերջիններս վայրկյանների ընթացքում վնասազերծեցին այդ 4 թալանչիներին ու տարան ոստիկանություն: Որոշ ժամանակ անց մեզ ասացին, որ նյութեր են նախապատրաստվում և դեպքի մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի իրենց գործընկերներին»,- ասել են ականատեսները։